top of page

Այս ակտիվությունը գալիս է լրացնելու երեկ Արցախի 3 բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքները



Ադրբեջանն այսօր ակտիվացել է ՀՀ արևելյան սահմանագծի ուղղությամբ. պաշտոնապես հայտնի է, որ հայկական դիրքերի ուղղությամբ թշնամին հրետանի և անօդաչու թռչող սարքեր է կիրառել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։


«Հայկական կողմն ունի 3 վիրավոր, մյուս հանգամանքներն ու հնարավոր կորուստները, ըստ պաշտոնական գերատեսչության, դեռ ճշտվում են։ Ադրբեջանից հայտնել են իրենց մեկ զոհի մասին։


Այս ակտիվությունը գալիս է լրացնելու երեկ Արցախի 3 բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքները, որի թիրախում խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական անձինք էին»։



1/2323
bottom of page