top of page

Այս տարածաշրջանում այլ կերպ ապրել մենք ուղղակի չենք կարող. Քրիստինե Վարդանյան



ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այն քայլերին, որոնք պետք է արվեն իշխանափոխությունից հետո:

«Իշխանափոխությունից հետո.


1. Փոխել Զինված ուժերի համազգեստը

2. Խիստ հետևել, որ որևէ մեկը փողոցում, առանց իրավունքի չհագնի այդ համազգեստը


3. Արգելել դրա ամեն անկյունում վաճառվելը

Սրանք միայն կոսմետիկ ու արագ իրականացվող մասն են, իրականում՝ համակարգային ռեֆորմներ, որոնք պիտի ներառեն հասարակության շրջանում զինվորականների բացառիկ դերի ընդգծումը (Սրճարաններից անվճար օգտվել, տարբեր տեսակ արտոնություններ)։

Այս տարածաշրջանում այլ կերպ ապրել մենք ուղղակի չենք կարող, եթե չենք ուզում պահել մեր զինվորին, կարճ ժամանակ հետո ստիպված ենք լինելու պահել այլազգի զինվորներին»:



1/2311
bottom of page