Շուտով ի հայտ կգա Հայաստան խոպան եկածի հեռանալու իրական պատճառը. Բաբկեն Հարությունյան
Իր ֆեյսբուքյան էջում Բաբկեն Հարությունյանը գրել է.
«Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց նախագահի պաշտոնից` դժգոհելով նախագահին վերապահված լիազորությունների խիստ սահմանափակ լինելուց։ Պատճառաբանությունը, իհարկե, արժանահավատ կլիներ, եթե որպես տուրիստ հանդես եկած նախագահը ի սկզբանե իմացած չլիներ, թե ինչ լիազորություններով է ստանձնելու պաշտոնը, եթե չորս տարի 《չնախագահեր》, և վերջապես առանց այն էլ չեղած լիազորությունների մեկից(ստորագրելուց) չհրաժարվեր։
Նիկոլից ու ՔՊ-ից շնորհակալություն չհայտնելով, իր իսկ պնդմամբ իր ընտանիքին անտեղի թիրախավորման և իր վրա ճնշում գործադրելու սլաքներն Նիկոլենց վրա ուղղելով` Արմեն Սարգսյանը հեռանում է` մի վերջին մեծ ծառայությունը մատուցելով Նիկոլենց։
Շուտով ի հայտ կգա Հայաստան խոպան եկածի հեռանալու իրական պատճառը»։