Բարբադոսը կդառնա առաջին պետությունը, որը «դեսպանություն» կբացի մետատիեզերքում
Բարբադոսը կդառնա աշխարհում առաջին ինքնիշխան պետությունը, որն իր «դեսպանությունը» կբացի մետատիեզերքում. այդ մասին հայտնում է Decentraland ընկերությունը։
Մետատիեզերքը համացանցային տիրույթում եռաչափ միջավայր է, որտեղ օգտատերերը փոխգործակցում են միմյանց հետ ավատարների միջոցով։
Բարբադոսի արտաքին գործերի և առևտրի հարցերով նախարարության հաղորդմամբ՝ կառավարությունն աշխատում է նաև այլ մետատիեզերքների՝ Somnium Space-ի և SuperWorld-ի հետ համաձայնագրերի ուղղությամբ։
Երկիրը մտադիր է տարբեր վիրտուալ աշխարհներում գործունեության հետագա ջանքեր ձեռնարկել։ Դա միջոց է ավելացնելու դիվանագիտական առաքելությունների թիվը, բացի այդ, մեկնարկային կետ կարող է դառնալ վիրտուալ աշխարհներում ավելի հավակնոտ տնտեսական պլանների իրագործման համար։