top of page

Առաջիկայում զորքեր կուղարկեմ Արևելյան Եվրոպա․ Բայդեն


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մոտ ժամանակներս մտադիր է զորքեր ուղարկել Եվրոպա և ՆԱՏՕ-ի երկրներ. գրում է Reuters գործակալությունը։


«Առաջիկայում ԱՄՆ զորքեր կտեղափոխեմ Արևելյան Եվրոպա, ՆԱՏՕ-ի երկրներ՝ ոչ շատ», - ասել է Բայդենը։


Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսակին հերքել էր Ուկրաինա զորքեր մտցնելու ԱՄՆ մտադրության մասին տեղեկությունը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրա համար չունի «ո՛չ շահագրգռվածություն, ո՛չ ցանկություն»։ Նա բացատրել է, որ Եվրոպայում տեղակայման համար ամերիկացի 8500 զինվորականներին բարձր պատրաստության բերելու որոշումը կայացվել է միայն «ՆԱՏՕ-ի արևելյան թևին աջակցելու համար»:

bottom of page