top of page

Բայդենն Ուկրաինայի հարցով Ազգային անվտանգության խորհրդի նիստ կգումարի



ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի հարցով փետրվարի 20-ին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի նիստ կգումարի։ Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի հայտարարության մեջ։


Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ Բայդենը շարունակում է հետևել Ուկրաինայում փոփոխվող իրավիճակին, ազգային անվտանգության գծով իր թիմը պարբերաբար զեկուցում է իրադարձությունների զարգացման մասին:


«Նրանք (Բայդենի ազգային անվտանգության գծով օգնականները- խմբ․) հաստատել են, որ Ռուսաստանը կարող է հարձակում սկսել Ուկրաինայի վրա ցանկացած պահի»,- նշել է Փսակին։



1/2324
bottom of page