top of page

Իսրայելի պաշտպանության նախարարը վարակվել է COVID-ով


Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը մեկուսացման մեջ է COVID-19-ի դրական թեստից հետո։


«Ես լավ եմ զգում, որովհետև պատվաստված եմ։ Առաջիկա օրերին կաշխատեմ տնից», - գրել է Գանցը Թվիթերում։


Իսրայելը հաստատված վարակակիրների համար կրճատել է մեկուսացման պարտադիր շրջանը, այն այժմ 5 օր է։ Իսրայելի կառավարության այլ բարձրաստիճան անդամներ ևս, այդ թվում արտաքին գործերի և ֆինանսների նախարարները, վերջերս վարակվել էին COVID-19-ով։

bottom of page