top of page

Բենզինի գինը հարևան Վրաստանում 480 դրամ է, իսկ մեզ մոտ՝ 520 դրամ. Պարսյան


Նույնիսկ այս ճգնաժամային օրերին իշխանություններին սպասարկող օլիգարխները թալանում են մեր ժողովրդին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Գործող իշխանությունները շատ են սիրում կրկնել, որ երկիրը թույլ է, քանի որ նախկինում թալանել են հասարակությունը, բանակը։


Թալանը շարունակվում է նաև հիմա․ բենզինի գինը հարևան Վրաստանում 480 դրամ է, իսկ մեզ մոտ՝ 520 դրամ, դիզելային վառելիքի գինը Վրաստանում 480 դրամ է, իսկ մեզ մոտ՝ 500 դրամ։

Անհույս է պետական մարմիններից ինչ որ բան պահանջել, նրանք կամ անգործության են մատնված, կամ շարունակում են հարստանալ»:


1/2311
bottom of page