Բրիտանացիները տոնել են ամենատաք Ամանորը
Մեծ Բրիտանիայի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը եղել է 15 աստիճան և ավելի։ Սա ջերմաստիճանային ռեկորդ է։
Սոմերսեթում Ամանորի նախօրեին օդերևութաբանները գրանցել են ամենատաք ջերմաստիճանը դիտարկումների ողջ պատմության ընթացքում. հայտնում է Sky News-ը։
Ուելսի Քոլվին-Բեյ քաղաքում 2011 թվականի ջերմաստիճանային ռեկորդը գերազանցվել է՝ հասնելով 14․9 աստիճանի։ Լինքոլնշիրում գրանցվել է 15․3 աստիճան տաքություն, Մերիֆիլդում՝ 15․8։