top of page

Բուդապեշտը չի աջակցում Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների սահմանմանը


Հունգարիան ԵՄ երկրների մշտական ​​ներկայացուցիչների կոմիտեի նիստում չի աջակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթին, որը Բրյուսելը պատրաստվում է ներկայացնել՝ ի պատասխան ԴԺՀ և ԼԺՀ ճանաչման. հայտնում է CNBC-ն՝ վկայակոչելով ԵՄ դիվանագետին:


«Բոլոր երկրները բացահայտորեն պաշտպանում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները, բացառությամբ մեկի՝ Հունգարիայի։ Նրանք ընդգծել են երկխոսության կարևորությունը», - եվրոպացի դիվանագետի խոսքը մեջբերում է CNBC հեռուստաալիքը։


Երեքշաբթի ավելի վաղ ԵՄ խորհրդում Ֆրանսիայի ներկայացուցչությունը հայտարարեց, որ ավարտվել է Coreper-ի առաջին հանդիպումը, որի ընթացքում ԵՄ դեսպաններն իրենց վճռականությունն են հայտնել «նպատակային պատժամիջոցներ ընդունել նրանց դեմ, ովքեր ներգրավված են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողություններում»:


Միևնույն ժամանակ, ինչպես գրում են արևմտյան լրատվամիջոցները, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին ասել է, որ Բուդապեշտը կմիանա «ԵՄ-ի միասնական դիրքորոշմանը ռուս-ուկրաինական հակամարտության հարցում»:

1/2324
bottom of page