Բուլղարիայի գործող նախագահն առաջատար է ընտրություններում
Բուլղարիայի գործող նախագահ Ռումեն Ռադևն ընտրություններում հավաքել է 45․58 տոկոս ձայն. այդ մասին հայտնում է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ քվեաթերթիկների 10․89 տոկոսի հաշվարկից հետո։
Երկրորդ տեղում թուրքական փոքրամասնության շահերը ներկայացնող Մուստաֆա Կարադային է (Շարժում հանուն իրավունքների և ազատությունների)՝ 20 տոկոս ձայնով։ 19․16 տոկոս ձայնով երրորդ տեղում պրոֆեսոր Աթանաս Գերջիկովն է, ով ներկայացնում է «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» աջ կուսակցությունը։
Ընտրողների մասնակցությունը ցածր է եղել, նույնիսկ չի հասել 40 տոկոսին։
Համաձայն ԿԸՀ տվյալների՝ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ առաջին տեղում «Շարունակում ենք բարեփոխումները» կենտրոնամետ կուսակցությունն է՝ 24․86 տոկոս ձայնով։
Երկրորդ տեղում «Հանուն իրավունքների և ազատությունների շարժումն» է՝ 20․84 տոկոս ձայնով։ «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման»-«Դեմոկրատական ուժերի միություն» կոալիցիան ստացել է 18․45 տոկոս ձայն։ Խորհրդարան անցնելու համար 4 տոկոսի շեմը հաղթահարել է ևս 4 կուսակցություն։