Բուլղարիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 45 մարդ է զոհվել
Առնվազն 45 մարդ, այդ թվում՝ 12 երեխա է զոհվել Բուլղարիայում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով. այդ մասին հայտնում է Известия՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին։
Ավտոբուսում եղել է 52 մարդ։ Ավտոբուսը մխրճվել է արգելապատնեշի մեջ, որից հետո՝ շրջվել։ Վթարի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Ողջ է մնացել 2 կին և 5 տղամարդ, ովքեր հոսպիտալացվել են։