top of page

Բուլղարիայում սկսվել է նախագահական և արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը


Նոյեմբերի 14-ին Բուլղարիայում սկսվել են հանրապետության նախագահի և Ազգային ժողովի պատգամավորների արտահերթ ընտրությունները (միապալատ խորհրդարան)։ Տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Մոսկվայի ժամանակով 08:00-ին) ամբողջ երկրում բացվել է շուրջ 13 հազար ընտրատեղամաս, որոնցից 9 399-ը կքվեարկեն մասնագիտացված մեքենաների միջոցով, ևս 750 ընտրատեղամաս կգործի աշխարհի 68 երկրներում: Ընտրելու իրավունք ունի մոտ 6,7 մլն քաղաքացի։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 20 կուսակցությունների և 7 կոալիցիաների ներկայացուցիչներ։ 240 պատգամավորական մանդատի համար պայքարում է ավելի քան 5 հազար թեկնածու։ Փորձագետների կարծիքով՝ քվեարկությանը կմասնակցի մոտ 3,3 մլն ընտրող։ Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է 23 թեկնածու։

bottom of page