top of page

Բուք, մառախուղ․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Nov 20, 2022
  • 1 min read


«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Մեղրիի լեռնանցքում բուք է։ Ճամբարակի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-30 մետր։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:



bottom of page