top of page

Ծանր է ապրել սեփական վախերի հետ․ Էլինար Վարդանյան


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, անդրադառնալով Apple-ից նախազգուշական նամակներ ստանալուն, գրել է.

«Apple-ից երեկվանից, արդեն, նախազգուշական նամակներ են գալիս հայաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչների եւ լրագրողների, որ իրենց հեռախոսներում Pegasus ծրագիր է տեղադրված։ Ոմանց պետք է հասանելիություն ստանալ ընդդիմադիրների նամակագրությանը։ Եվ ոչ միայն: Սեփական թիմակիցներն էլ պաշտպանված չեն:

Իսկ արժե զարմանալ, իհարկե`ոչ:

Մի մարդ, ով մտնում է իր ստատուսի տակ քոմենթ գրող «երիտասարդ կնոջ» էջ, նայում նկարներն ու դատողություն անում, և դրանով հիմնավորում սեփական քաղաքական թեզերը, 7 միլիոն էլ կծախսի այլոց հեռախոսային նամակագրություններն ու խոսակցությունները լսելու համար:


Ծանր է ապրել սեփական վախերի հետ»:


bottom of page