top of page

44-օրյա պատերազմից հետո Հայաստանը որպես անկախ պետություն վերացնելու փորձերը շարունակվել են. տեղի ունեցածից դասեր ենք քաղել. Վարչապետ

Իրական ու պատմական Հայաստանի միջև սահմանազատումը չափազանց ցավոտ է, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ  ցավոտ կետերից ամենաուժգինը հետևյալ հարցն է՝ եթե այն, ինչ ասացի, դա է ապագա տանող ուղին, ինչի՞ համար էին մեր հազարավոր զոհերը, հանուն ինչի՞ են զոհվել մեր  զինվորները: Մեր զինվորները զոհվել են հանուն Հայաստանի պետականության, անկախության ու ինքնիշխանության»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, թե մեր զինվորները կյանքի գնով պահել ու պահպանել են Հայաստանի ինքնիշխանությունն ու պետականությունը:

«Մեր զինվորների կյանքի, ինչպես նաև պատմական Հայաստանից իրական Հայաստան սկզբից ինտուիտիվ, ապա հստակ գիտակցված  հայեցակարգային անցման շնորհիվ է, որ մենք պահպանում ենք մեր պետականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը, որովհետև  44-օրյա պատերազմից հետո Հայաստանը որպես անկախ պետություն վերացնելու փորձերը շարունակվել են»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, թե իրենք տեղի ունեցածից դասեր են քաղել ու պետք է լրացուցիչ մեխանիզմներ որդեգրեն Զինված ուժերի քաղաքականացման հետագա  բոլոր  փորձերը բացառելու համար:

bottom of page