Search
Վահագն Չախալյանն արդարացվել է
- SMM Hub
- Nov 19, 2024
- 1 min read

«Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանն արդարացվեց։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 16-ին, ՀՀ կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում դրա մի քանի մասնակիցների կողմից կատարվել է խուլիգանություն, մասնակիցների թվում է եղել նաև «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը:
Պաշտպանը նշում է․ «Դեպքի բազմաթիվ տեսագրություններում պարզ երևում էր, որ անձի գործողություններում խուլիգանության հանցակազմ չկա»։