Արքայազն Չարլզը երկրորդ անգամ է վարակվել կորոնավիրուսով
Ուելսի արքայազն Չարլզը երկրորդ անգամ է վարակվել կորոնավիրուսով։ Քովիդի դրական թեստից հետո բրիտանական գահի 73-ամյա ժառանգորդն ինքնամեկուսացել է. այդ մասին գրում է The Guardian-ը։
Հիվանդությունն արքայազնի մոտ ընթանում է առանց ախտանշանների։ Առաջին անգամ նա կորոնավիրուսով էր վարակվել 2020 թվականի մարտին։ Հիվանդությունը թեթև ընթացք էր ունեցել։
Նշվում է, որ 95-ամյա թագուհի Եղիսաբեթ II-ը Չարլզի հետ ժամանակ է անցկացրել երեքշաբթի՝ փետրվարի 8-ին՝ Չարլզի թեստի դրական պատասխանի ստացումից մի քանի օր առաջ։
Թագուհին պատվաստման լիարժեք կուրս է անցել։ Սակայն նրան խորհուրդ են տվել 7 օր շարունակ, ամեն օր մեկական էքսպրես-թեստ հանձնել։