top of page

Չեխիան փետրվարի 26-ից կարգելի ռուսական ավիաընկերությունների թռիչքներն իր տարածքի վրայով



Չեխիան շաբաթ կեսգիշերին կարգելի ռուսական ավիաընկերություններին օգտագործել իր օդային տարածքը։ Այս մասին ուրբաթ հայտնել է Հանրապետության տրանսպորտի նախարար Մարտին Կուբկան։

«Չեխիան կեսգիշերին փակում է իր օդային տարածքը ռուսական բոլոր ավիաուղիների համար», - նշել է նա: Հանրապետության իշխանությունների կողմից այս քայլն ընդունվել է որպես պատասխան Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողություններին։

Կուբկան ասել է, որ Չեխիան որոշում է կայացրել արգելել ռուսական ավիաընկերություններին օգտագործել իր օդային տարածքը Լեհաստանի հետ համակարգմամբ: Վարշավան ավելի վաղ հայտարարել էր նման արգելք սահմանելու մասին։

1/2323
bottom of page