top of page

Չի կարելի ում ասես երկրի կառավարում վստահել․ սա սերիալ չէ․ Ջուլֆալակյան



Նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Ենթադրենք, Արևմուտքն ինչ որ խոստումներ էր տվել Զելենսկուն, որոնք չպահեց: Չնայած արձանագրենք, որ ոչ մեկ ուղղակի ռազմական միջամտություն չէր խոստացել: Ավելին, ուղիղ ասվել է բազմիցս, որ ՆԱՏՕ-ի ոչ մի զինվոր չի կռվելու Ուկրաինայում…


Հարց. շուրջ 25 տարի հետևելով Պուտինի գործունեությանը, չե՞ք հասկացել, որ մարդը բացարձակ հեռու է պոպուլիզմից և բլեֆի սիրահար չէ, այն էլ իր պետության անվտանգությանն ու տվյալ դեպքում գոյությանը վերաբերող հարցերում:


Ու՞մ կամ ինչի՞ վրա էիր հույսդ դրել, երբ Կիև մտնելը 2 օրվա հարց էր, երբ որոշմանդ արդյունքում կործանվելու է մի ամբողջ պետություն, բազմաթիվ կյանքեր…

Էլ չասած, որ մինչև վերջին օրը զգուշացվել է, որ չզիջելու դեպքում հարձակումն անխուսափելի է:

Պետք էր ընդամենը մեկ հայտարարություն, որ Ուկրաինան երբեք չի լինելու ո՛չ ՆԱՏՕ-ի , ո՛չ էլ ԵԱՏՄ/ՀԱՊԿ անդամ:

Հենց նման դեպքերի համար են ասում, որ չի կարելի ում ասես երկրի կառավարում վստահել: Սա էլ սերիալ չէ, որ մի քանի դուբլով ուղղես սխալներդ…

Ափսոս էր, ցավալի

bottom of page