Չիլիում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
Չիլիում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի։ Երկրորդ փուլ են դուրս եկել ուլտրապահպանողական քաղաքական գործիչ Խոսե Անտոնիո Կաստը և ուսանողական բողոքի ակցիաների նախկին առաջնորդ Գաբրիել Բորիկը։ Ավելի չափավոր աջ և ձախ, ինչպես նաև կենտրոնական ուժերի թեկնածուները նրանցից հետ են մնացել ավելի քան 10 տոկոսով. փոխանցում է TASS-ը։
Կիրակի անցկացված քվեարկության արդյունքներով՝ Կաստին աջակցել է ընտրողների 27,94%-ը, Բորիկին՝ 25,75%-ը։ Ներկայում հաշվարկվել է քվեաթերթիկների մոտ 97%-ը։ Երկրորդ փուլը կկայանա դեկտեմբերի 19-ին։
Գործող նախագահ Սեբաստիան Պինիերան շնորհավորել է երկու թեկնածուներին՝ առաջին փուլում հաղթանակ տանելու համար։