top of page

Չինաստանի առաջին տիեզերական թռիչքը՝ 2022 թվականին



Չինաստանը հունվարի 17-ին հաջողությամբ իրականացրել Է այս տարի առաջին տիեզերական թռիչքը. ուղեծիր Է դուրս բերվել «Շիյան-13» արբանյակը, որը նախատեսված Է շուրջերկրյա տիեզերական տարածության ուսումնասիրման համար: Այդ մասին, ասվում Է Տիեզերագիտության եւ տեխնիկայի չինական կորպորացիայի (CASC) հաղորդագրության մեջ:


Արբանյակով «Չանչժեն-2D» հրթիռի արձակումը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 10:35-ին (Երեւանի ժամանակով 06:35-ին) երկրի Շանսի հյուսիսային նահանգի «Տայյուան» տիեզերակայանից: Արձակումից որոշ ժամանակ անց արբանյակը հաջողությամբ դուրս Է եկել նախապես տրված ուղեծիր:


«Չանչժեն» շարքի կրող-հրթիռի համար սա արդեն 406-րդ արձակումն Է: 2021 թվականին Չինաստանը նոր ազգային ռեկորդ սահմանեց մեկ տարում տիեզերական արձակումների թվաքանակով, դրանց թիվն անցյալ տարի հասել Է 55-ի:


39 մեկնարկներից նախորդ ռեկորդը գրանցվել Է 2018 թվականին եւ կրկնվել 2020 թվականին:


Մինչդեռ մեկ տարում տիեզերական արձակումների թվաքանակով բացարձակ ռեկորդակիրը Խորհրդային Միությունն Է՝ 1982 թվականին՝ 108, երկրորդ տեղում ԱՄՆ-ն Է՝ 1966 թվականին՝ 77 մեկնարկով: Ռուսաստանի արդի պատմության մեջ նման ռեկորդը հավասար Է 1992 թվականին իրականացված 55 արձակումներին, հաղորդել Է РИА Новости-ին:

bottom of page