Չինաստանը դեմ է հանդես եկել ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնմանը
Չինաստանը կարծում է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը չի նպասում գլոբալ անվտանգությանն ու կայունությանը. այդ մասին ասվում է ԵՄ-ում Չինաստանի ներկայացուցչության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ. փոխանցում է RIA Novosti-ն։
««Սառը պատերազմի» ավարտից 30 տարի անց ՆԱՏՕ-ն շարունակում է ընդլայնել իր աշխարհագրությունն ու օպերացիաների տիրույթը, զբաղվում է դաշինքային քաղաքականությամբ և առճակատմամբ։ Դա չի նպաստում գլոբալ անվտանգությանն ու կայունությանը», - ասված է հայտարարության մեջ։