COVID-19-ով վարակման 36 դեպք է գրանցվել Պեկինի Օլիմպիադայի մասնակիցների շրջանում
Պեկինում Օլիմպիական խաղերի մասնակիցների թվում ևս 36 մարդ կորոնավիրուսի թեստի դրական պատասխան է ստացել:
Ինչպես հայտնում է Կոմերսանտ-ը՝ հղում անելով Օլիմպիական խաղերի կազմակերպիչներին, հիվանդների մեծամասնությունը մարզիկներ և հավաքականների պաշտոնական ներկայացուցիչներ են:
Հաղորդվում է, որ կորոնավիրուսով վարակման դեպքերից 29-ը գրանցվել է նրանց մոտ, ովքեր նոր են ժամանակել: Եվ 7 դեպք արձանագրվել է Պեկինում գտնվող մարդկանց շրջանում:
Օլիմպիական խաղերն անցլացվելու են փետրվարի 4-20-ը: Խաղերին ընդառաջ Պեկինի իշխանությունները պարտավորեցրել են բնակիչներին կորոնավիրուսի թետսավորում անցնել: