top of page

ԱՄՆ-ում ռեկորդային թվով երեխաներ են հոսպիտալացվել


Կորոնավիրուսի Օմիկրոն շտամը դարձել է ԱՄՆ-ում երեխաների զանգվածային հոսպիտալացման պատճառ. այդ մասին հայտնում է The Associated Press-ը։


Շաբաթվա ընթացքում՝ դեկտեմբերի 22-28-ը, հիվանդանոց է տեղափոխվել մինչև 17 տարեկան 378 երեխա՝ նախորդ շաբաթվա համեմատ 66 տոկոսով ավելի։


5-ից բարձր տարիքի երեխաների պատվաստման մեկնարկից առ այսօր երկրում լիովին պատվաստվել է մոտ 14 տոկոսը։ Ցուցանիշը բարձր է 12-17 տարիքային խմբում և կազմում է մոտ 53 տոկոս։

bottom of page