top of page

Դադարեցրեք էժանագին հնարքներով ինքնախաբեությունը․ Արսեն Բաբայանը՝ իշխանություններին


Իշխանությունը խոշոր քաղաքներում պարտվելու պատճառով ունեցած ծանր ապրումները թաքցնելու համար, հրապարակ է բերել մի թեզ, թե հենց դա իր հաղթանակն է: Այդ մասին գրել է


«Ի՞նչ են նրանք հրամցնում. մենք հաղթել ենք, քանի որ նախկինում բնակչությունը չէր կարողանում որոշել իր համայնքային իշխանությանը: Ըստ նրանց՝ իբր մարդիկ ընտրում էին ուրիշներին, բայց ընտրված էին համարվում ուրիշները:


Առաջին հայացքից կարող է թվալ, թե այդպես է: Իսկապես, նախկինում միայն մեկ ձեռքի մատների վրա կկարողանայինք հաշվել ընդդիմության հաղթանակած ընտրությունները, այն էլ՝ միայն փոքր համայնքներում: Օրինակ՝ Նոր Կյանք գյուղը: Թեև, մյուս կողմից էլ, համապետական ընտրություններում նախկինում որոշ մարզերում գրանցվել է իշխանության ծանր պարտություն (Լոռի, Շիրակ և այլն):


Փաստերի ակնհայտ խեղաթյուրմամբ այդ թեզն առաջ տանելով՝ մանիպուլյատորության վարպետ իշխանությունը կատարում է սովորական աճպարարություն: Օրինակ՝ Նոր Կյանք համայնքի ղեկավարը պարզվեց մի շարքային կոկորդիլոս էր:


Նախկինում որևէ իշխանություն մեր Հայրենիքի զգալի մասը թշնամուն չի հանձնել: Երբեք նախկինում մեր սեփական հողում ադրբեջանցին մեզ ոչինչ չի արգելել: Որևէ նախկին իշխանության ղեկավարի թշնամու նախագահը հրապարակային չի ստորացրել:


Ահա պատճառների ծանրակշիռ մեծամասնությունը, թե ինչու է հիմա գրանցվում ոչ իշխանական բազմաթիվ հաղթանակներ:


Դադարեցրեք էժանագին հնարքներով ինքնախաբեությունը»:



1/2320
bottom of page