Վայքում ՔՊ-ականները քրեորեն արգելված բարեգործություն են անում․ Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ նկատելով, որ ․ՔՊ-ի համար չարաշահվում է Վայքի համայնքային մեդիա ռեսուրսը։ Իոաննիսյանը նշել է, որ այդ դեպքը, որպես Քրեական օրենսգրքի առերևույթ խախտում, կուղարկի իրավապահ մարմիններին։
«Շատ խոսուն նկար է։ Այս նկարում` 1. ՔՊ-ի համար չարաշահվում է Վայքի համայնքային մեդիա ռեսուրսը, 2. Վայքում ՔՊ-ականները քրեորեն արգելված բարեգործություն են անում։
Քիչ անց Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով հանցագործության մասին հաղորդումը կուղարկվի իրավապահներին։
Հ.Գ. Իսկ մենք ենթադրում էինք, որ ասֆալտ փռելով քարոզարշավները անցյալում են»,- գրել է նա։