top of page

Բոլորիդ մատերի վրա ֆռացնում է արդեն 3+ տարի․ Կարեն Վրթանեսյան


Շատ-շատերին էր թվում, որ երբ Նիկոլն իր պաշտոնական էջում անկապ ընկած դիմակ չհագնող մարդկանց լուսանկարներ է հրապարակում, դրանով նա ուղղակի «սխալ բան է անում» և որ դա «կովիդի դեմ պայքարի անարդյունավետ ձև է»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Իրականում Նիկոլը լրիվ այլ բան էր անում։ Պարզ ասած. կովիդի դեմ պայքարում իշխանության տապալումը «գցում էր ժողովրդի գրպանը»։ Ու փայլուն հաջողեց. հանրության 99,9%-ն այսօր վստահ է, որ հենց ժողովուրդն է մեղավոր, որ «հորդորներին չի լսում»։

Իրականում աշխարհի շատ ու շատ երկրներում էլ հորդորներին չեն հետևում, բայց այնպիսի խայտառակ բարձիթողի վիճակ, ինչպիսին մեր մոտ է, աշխարհի ամենահետամնաց մի քանի երկրներում է միայն։

Կարծում եմ, որ նույն նպատակով էլ իր հիստերիկ լայվերն էին պատերազմի ժամանակ։ Նպատակը ոչ թե մոբիլիզացնելն էր (որովհետև այն ազնիվ մարդիկ, որոնք իրեն լսելով կամավորագրվեցին, կա՛մ ռազմաճակատ այդպես էլ չհասան, կա՛մ էլ այնպես ուղարկվեցին, որ առավելագույնս անիմաստ կորուստներ կրեն), այլ մեղադրանքներից իրեն ապահովագրելն էր։

Թե բա «Ես կանչեցի, դուք չեկաք, ուրեմն մենք բոլորս ենք մեղավոր»։

Թե բա դեբիլ ա, բան չի հասկանում, լավ կադրեր չունի... Դեբիլ ա ու բոլորիդ մատերի վրա ֆռացնում է արդեն 3+ տարի»։


1/2317
bottom of page