top of page

Դիմակավորված անձինք ձերբակալել են Սամվել Շահրամանյանի անվտանգության աշխատակցին

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Feb 20, 2024
  • 1 min read

Քիչ առաջ դիմակավորված անձինք քաղաքացիական մեքենայով կանգնեցրել են Սամվել Շահրամանյանի` հասարակական հիմունքներով աշխատող թիկնազորի աշխատակից Աշոտ Դանելյանին, ձեռնաշղթաներ են հագցրել և իր իսկ մեքենայով տարել են անհայտ ուղղությամբ: «Հրապարակ»-ի հետ զրույցում նրա փաստաբան Ռոման Երիցյանն ասել է, որ համացանցում տեղ գտած տեղեկությունները, թե իբր նշված գործողություններն իրականացվել են Սամվել Շահրամանյանի նկատմամբ՝ իրականությանը չեն համապատասխանում։«Դիմակավորված իրավապահների կողմից այսօր Երևան քաղաքի կենտրոնում իրականացված ակնհայտ ոչ իրավաչափ գործողություններն ուղղված էին այլ անձի դեմ, որի մասին քիչ հետո հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»,- ասել է նա։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

bottom of page