Դոնբասում հայտնել են լեհ վարձկանների ժամանման մասին
Դոնբասում շփման գծի մոտ են տեղափոխել ուկրաինացի ազգայնականների և լեհ վարձականների: Այդ մասին հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը:
«Ուկրաինական հրամանատարությունը ոչ թե պարզապես ուժեղացնում է իր խմբավորումը ԴԺՀ-ի մերձակայքում, այլև գրոհային խմբեր է կազմավորում գաղափարական ուղղվածությամբ ազգայնականներից», - փետրվարի 7-ին լրագրողներին ասել է Բասուրինը:
Նա հավելել է, որ հետախուզությամբ տեղեկություններ են ստացվել «Ուկրաինայի զինված ուժերի այսպես կոչված Միավորված ուժերի գործողության անցկացման գոտի լեհ վարձականների ժամանման մասին»: