Դոնբասի իշխանությունները կազմակերպել են բնակչության զանգվածային տարհանում
Փետրվարի 18-ին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության իշխանությունները կազմակերպել են բնակչության զանգվածային տարհանում Ռուսաստանի Դաշնություն՝ կապված Ուկրաինայի կողմից ռազմական գործողություններ սանձազերծելու վտանգի հետ։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Դոնբասի ղեկավար Դենիս Պուշիլինը. փոխանցում է TASS-ը: