top of page

Դոնբասի բնակելի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի զրահատեխնիկա են գրանցել


Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության (ԼԺՀ) Ժողովրդական միլիցիան ԲՌԴՄ-2 զրահապատ հետախուզա-դեպքային մեկ մեքենա է գրանցել Կիևի կողմից վերահսկվող Լուգանսկոյե ավանի բնակելի շրջանում, Դոնբասի շփման գծի մերձակայքում: Այդ մասին րագրողներին հայտարարել են ԼԺՀ-ի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունում:


Ավելի վաղ Լուգանսկն ու Դոնեցկը քանիցս ուկրաինացի ուժայիններին մեղադրել են շփման գծի մերձակայքում գտնվող բնակավայրերում զրահատեխնիկա և Մինսկի համաձայնություններով արգելված սպառազինություն տեղակայելու մեջ:

bottom of page