Լեհաստանը մեկ տարով ընդունել է ԵԱՀԿ նախագահությունը
Լեհաստանը Շվեդիայից ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության նախագահությունը. հայտնում է TASS-ը։ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկիի խոսքով՝ հանրապետության իշխանությունները կանեն հնարավոր ամեն բան՝ հոգ տանելու աշխարհի այդ հատվածում խաղաղության ու անվտանգության համար՝ սպառնալիքներ նկատելու դեպքում հա,ապատասխան ազդանշաններ ուղարկելով ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի գործընկերներին։
ԵԱՀԿ տարածքում կոնֆլիկտների և ճգնաժամերի կարգավորման վրա կենտրոնանալու պլանների մասին ավելի վաղ հայտարարել էր նաև հանրապետության ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն։
Լեհական նախագաության լիարժեք ծրագիրը կներկայացվի հունվարին, Վիեննայում։ Ինչպես վստահեցրել է Ռաուն, Լեհաստանը ԵԱՀԿ նախագահի պաշտոնում մտադիր է գործել համալիր և ակտիվ՝ աշխատանքներում ներգրավվելով ԵԱՀԿ բոլոր ինստիտուտները, առաքելությունները։