top of page

Դու ո՞վ ես` Կոմանդոսի անունը տաս. Էդուարդ Շարմազանով



ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրառում է արել` արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` առցանց ասուլիսում հնչեցրած հայտարարություններին:


«Արցախի 75 տոկոսը հանձնել ես դու։


Շուշին, Հադրութը, Քարվաճառը,ձեր հայրենի Ակնան և եւս 100-ից ավել բնակավայրեր «տվել» ես դու։


Հազարավոր տղերքի կյանքեր քո խղճին է։


Սյունիք թշնամու մուտքի «կանաչ լույս» վառել ես դու։


Արցախ վախենում ես մեկնել դու։


Շուշին ու Հադրութը օկուպացված չես համարում դու։


Մեր պետական ինքնիշխանությունը հանուն աթոռիդ պահպանման «վաճառքի» հանել ես դու։


Այսքանից հետո միայն երկու հոգի են հրաժարվում քեզ պարտության պատճառ համարել՝ մեկը դու ես, իսկ մյուսը՝ «կառուցողական» գործընկեր ալևը, ով ասում է թե իբր ոչ թե քեզ է հաղթել,այլ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին։


Իսկ ինչու՞ դու և ալիեւը նույն բաներն եք խոսում ու անում արդեն տարիներ շարունակ դժվար չէ գուշակել,կապիտուլյանտ։


Հ.Գ. Դու ո՞վ ես Արկադի Տեր-Թադևոսյանի /Կոմանդոսի/ անունը տաս։


Նա Շուշին ազատագրելու խորհրդանիշ է,իսկ դու՝ հանձնելու։


Քեզ ավելի «կսազի»տալ Էրատոյի ու Վեստ Սարգսի անունները»։

1/2323
bottom of page