top of page

ԵՄ-ն դիտարկում է ռուսական «Աէրոֆլոտ»-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը


Եվրամիության իշխանությունները դիտարկում են ռուսական «Աէրոֆլոտ» ավիափոխադրողի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ բելառուսա-լեհական սահմանին միգրացիոն ճգնաժամի պատճառով. այդ մասին հաղորդում է Bloomberg-ը։


Գործակալության զրուցակցի խոսքով՝ սահմանափակումների տակ կարող են հայտնվել այն անձինք և ընկերությունները, որոնք ներգրավված են Բելառուսի տարածքով միգրանտներին ԵՄ սահման հասցնելու մեջ։ Պատժամիջոցները կարող են ազդել նաև «Թուրքական ավիաուղիներ» ընկերության վրա։ Բրյուսելը սահմանափակումների մասին կարող է հայտարարել դեկտեմբերի սկզբին։

bottom of page