top of page

Երբ մեկ մարդու իրավունքները վտանգվում են, ոտնահարվում են բոլորիս իրավունքները․ Թագուհի Թովմասյան


ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների միջազգային օրն է։


Մարդու իրավունքների օրվա թեման այս տարի հավասարությունն է, բայց այսօր Հայաստանում բացարձակ բացակայում են անգամ կյանքի և ազատ տեղաշարժի պաշտպանության երաշխիքները, ամեն օր ականատես ենք լինում սահմանային բնակիչների կենսական իրավունքների կոպիտ ու զանգվածային խախտումներին, ուրեմն ոտնահարված են նաև մեր իրավունքները։


«Երբ մեկ մարդու իրավունքները վտանգվում են, ոտնահարվում են բոլորիս իրավունքները», - ասել է Ջոն Ֆ. Քենեդին:

Այս հատկանշական օրը որոշել եմ այցելել Սյունիքի սահմանամերձ բնակավայրեր՝ տեղում ծանոթանալու նոր իրավիճակին և դրանով պայմանավորված՝ բնակիչների խնդիրներին։


Սյունիքն, իսկապես, իր շունչն ունի, դարպասներից այն կողմ հոգիդ մի տեսակ անառիկությամբ է լցվում, և վախերդ անհետանում են»։



1/2320
bottom of page