top of page

Էրդողանը կմասնակցի 2023-ի նախագահական ընտրություններին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լինելու է «Ժողովրդական դաշինք»-ի թեկնածուն 2023 թվականի նախագահական ընտրություններում, ասել է Դաշինքի Ազգային շարժում կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին։


Ինչպես գրում է РИА Новости-ն, երկրում հաջորդ ընտրությունները, և՛ նախագահական, և՛ խորհրդարանական, տեղի կունենան 2023 թվականի հունիսին։ Իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգային շարժում» կուսակցությունները նախկինում ստեղծել էին «Ժողովրդական դաշինք»:


«Մեր նախագահի թեկնածուն պարզ է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Ես հավատում եմ, որ նա մեծ տարբերությամբ կհաղթի 2023 թվականի հունիսին կայանալիք ընտրություններում, և Ժողովրդական դաշինքը նույնպես նոր հաղթանակ կտանի», - Բահչելիի խոսքերն է մեջբերում Star թերթը։

bottom of page