top of page

Էդ դուք չէի՞ք, որ ընդդիմադիր պատգամավորներին ակնհայտ ապօրինի կալանքի տակ էիք պահում․ Երեմ Սարգսյան



Էդ դուք չէի՞ք այ վայ իրավաբաններ, որ ընդդիմադիր պատգամավորներին ակնհայտ ապօրինի կալանքի տակ էիք պահում առանց անձեռնմխելիությունը հաղթահարելու։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Էդ դուք չէի՞ք այ վայ իրավաբաններ, որ ընդդիմադիր պատգամավորներին ակնհայտ ապօրինի կալանքի տակ էիք պահում առանց անձեռնմխելիությունը հաղթահարելու։

Դիմում-բողոքներով պահանջում էինք, որ ազատ արձակեք, քանի որ ակնհայտ ապօրինի է, բայց չէիք անում մինչև ՍԴ-ն չասեց, որ ապօրինի է։

Բա ու՞ր են քրեական գործերը։

Հա չգիտեի՞ք այդ հասարակ իրավաբանությունը։ Չգիտեիք՝ ասում էինք»,- գրել է Երեմ Սարգսյանը։


bottom of page