Search
Թուրքիայի գյուղերից մեկում ՏԻՄ ընտրությունների ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել. 1 մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել
- Lida Nalbandyan
- Apr 1, 2024
- 1 min read

Թուրքիայի Դիարբեքիրի Սուր շրջանի Ագակլիդերե գյուղական վայրում առավոտյան միջադեպ է տեղի ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, հայտնում է Hurriyet-ը։
Քվեարկության ընթացքում ծագած վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի՝ հրազենի, քարերի և փայտերի գործադրմամբ։ 44-ամյա Էմին Չելիքը մահացել է հրազենային վնասվածքներից, ևս 12 մարդ վիրավորվել է, նրանցից երկուսի վիճակը ծանր է։
Հրաձգության պատճառով դեպքի վայրին չեն կարողացել մոտենալ բժշկական խմբերը, դեպքի վայր են ուղարկվել ոստիկանական ուժեր։
Պարզվել է, որ մահացածը Դեմոկրատական կուսակցության նախընտրական արշավի ներկայացուցիչ է։
Գյուղը մուտքի և ելքի համար փակ է, շարունակվում է վիրավորների բուժումը, որոնք առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են հիվանդանոց։