top of page

Չեմ կարող ասել՝ ինչ կլինի. կապրենք, կտեսնենք. Էրիկ Ալեքսանյան



Ակնկալում եմ, որ դատարանն իրականացնի արդարադատություն, կայացնի բացառապես օրինական որոշում։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նա նշեց, որ այս գործով դատավորն արդար ու պրոֆեսիոնալ դատավոր է. «Չեմ կարող ասել՝ ինչ կլինի։ Կապրենք, կտեսնենք»,- նշեց փաստաբանը։

Նշենք, որ դատական նիստի ժամանակ Վազգեն Մանուկյանը չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը։ Վազգեն Մանուկյանը նշեց, որ 33 տարի քաղաքականությամբ է զբաղվել և այդ ընթացքում իր արած ոչ մի խոսքից չի հրաժարվել, այդ թվում նաև հիմա մեղադրող կողմի հիշատակած խոսքերից, սակայն նպատակահարմար չի գտնում դրանք մեկնաբանել։


1/2317
bottom of page