top of page

Ես ինքս այդ նիստերին մասնակցելու իմաստ չեմ տեսնում. Տիգրան Աբրահամյան


Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի՝ արդեն հավերժ դարձած փոխնախագահի ընտրության տապալումը բացի նրանից, որ ամբողջովին անլրջացնում է ՀՀ անվտանգության միջավայրի շուրջ ստեղծված իրադրությունը, այլ հանրությանը ուղերձ է փոխանցում առ այն, որ մտադիր չէ զբաղվել ՀՀ իրական առաջնահերթություններով։


Պարզունակ հարցերը գիտակցելու և իրական անվտանգային սպառնալիքներով զբաղվելու փոխարեն հանձնաժողովի՝ իշխանությունը ներկայացնող անձինք՝ խոսքս հատկապես հանձնաժողովի նախագահին է վերաբերվում, զբաղվում է ամեն ինչով, բացի իր բուն պարտականություններից, հնչեցնում հայտարարություններ, որոնք քիչ կապ ունեն իրականության հետ։


Հանձնաժողովի փոխնախագահի ընտրության օրակարգի շուրջ քննարկելու հարց այլևս չկա, ինչ կար ասելու այս 2-3 ամսվա ընթացքում ասվել է։


Ես ինքս այդ նիստերին մասնակցելու իմաստ չեմ տեսնում, եթե այլ թեմայով որևէ դիրքորոշում կամ առաջարկ ներկայացնելու կարիք չկա»։

bottom of page