top of page

Մեկնարկել են միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները



Ապրիլի 1-ից մեկնարկել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:Հետևյալ տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ սահմանվել է 2024 թվականի մայիսի 10-ը՝1) Դիլիջանի տարածաշրջան2) Արմավիրի տարածաշրջան3) Վայքի տարածաշրջան4) Նաիրիի տարածաշրջան5) Աշտարակի տարածաշրջան6) Թալինի տարածաշրջան7) Արտաշատի տարածաշրջան8)Արարատի տարածաշրջան9) Էջմիածնի տարածաշրջան10) Եղեգնաձորի տարածաշրջան11) Թումանյանի տարածաշրջան12) Բաղրամյանի տարածաշրջան13) Նոյեմբերյանի տարածաշրջան14) Մասիսի տարածաշրջան15) Մեղրու տարածաշրջան16) Կապանի տարածաշրջան17) Գուգարքի տարածաշրջան18) Սևանի տարածաշրջան19) Աբովյանի տարածաշրջան20) Գավառի տարածաշրջան21) Վարդենիսի տարածաշրջան22) Սպիտակի տարածաշրջան23) Անիի տարածաշրջան24) Ապարանի տարածաշրջան25) Մարտունու տարածաշրջանՀետևյալ տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ է սահմանել 2024 թվականի հունիսի 1-ը՝26) Արթիկի տարածաշրջան27) Սիսիանի տարածաշրջան28) Ամասիայի տարածաշրջան29) Ճամբարակի տարածաշրջան30) Հրազդանի տարածաշրջան31) Ստեփանավանի տարածաշրջան32) Տաշիրի տարածաշրջան33) Ախուրյանի տարածաշրջան34) Աշոցքի տարածաշրջան35) Գորիսի տարածաշրջան36) Արագածի տարածաշրջան37) Տավուշի տարածաշրջան38) Իջևանի տարածաշրջանՆշված գործընթացն իրականացվում է միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի ընթացիկ ամառային պահպանման աշխատանքների շրջանակներում։

bottom of page