Եթե դու քո իրավունքները չես օգտագործում ու պաշտպանում, ոչ ոք և ոչինչ չի անելու քո փոխարեն․ Սիմոնյան
Հարգելի՛ մարդիկ, միջազգային իրավունքը, իրավունքն՝ ընդհանրապես, ինքնուրույն գործել չի կարող. մարդ չի, ինքնուրույն գիտակցություն չունի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
«Իրավունքը զենքի պես բան է, պիտի աշխատեցնել, որպեսզի հասնես քո պատկերացրած արդարությանը։
Դու չես աշխատեցնի, քո դեմ կաշխատեցնեն։
Դրա համար, հերիք է անարդարության մեջ մեղադրել միջազգային իրավունքին, միջազգային հանրությանը, կազմակերպություններին, այլ պետություններին ... ու նրանց վզին փաթաթել քո չարած գործի հետևանքը։
Պետք է գոնե հիմա գիտակցել, որ եթե դու քո իրավունքները չես օգտագործում ու պաշտպանում, ոչ ոք և ոչինչ չի անելու քո փոխարեն ...
Այո։ Իրավունքը նաև այն է, ինչ դու պատրաստ ես պաշտպանել զենքով, այլ ոչ թե աղերսով։
Հ.Գ. Ախր սա բարձրագույն մաթեմատիկա ու քվանտային մեխանիկա չէ, հասարակ տրամաբանություն է»։