Եթե կան զոհեր, դրա մասին պետք է առաջին հերթին պաշտոնապես, ոչ թե արտահոսքերով արձագանքել․ Աբրահամյան
Իշխանության հետ սերտ կապ ունեցող կայքերը հստակ զոհերի թիվ են նշում, ԱԽ քարտուղարը նշում է, որ վիրավորներ ու կորուստներ կան՝ առանց թիվ նշելու, ՊՆ-ն տեղեկացնում է, որ «զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են»։ Այդ մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Չեմ հասկանում «սլիվով» զոհերի թիվ հրապարակելը, իսկ պաշտոնականով լղոզված ձևակերպումներ ներկայացնելը։
Եթե կան զոհեր, ապա դրա մասին պետք է առաջին հերթին պաշտոնապես, այլ ոչ թե արտահոսքերով արձագանքել»։