top of page

Ֆրանսիայի խորհրդարանը հաստատել է COVID անցագրերի ներմուծումը


Ֆրանսիայի Ազգային ժողովի Ստորին պալատի պատգամավորները վերջնականապես հաստատել են պատվաստման անցագրերի ներմուծումը։ Interfax գործակալության փոխանցմամբ՝ գործող սանիտարական անցագրերը փոխելու մասին օրինագիծը մինչ այդ հաստատել էր նաև Սենատը։


Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի հաստատումը ստանալուց հետո, ամենայն հավանականությամբ, հունվարի 20-ից, օրենքն ուժի մեջ կմտնի։ Դա նշանակում է, որ ժամանցի վայրեր, ռեստորաններ, բարեր այցելելու, միջքաղաքային հասարակական տրանսպորտից օգտվելու համար կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքն այլևս բավական չի լինի։ Ֆրանսիացիները պետք է ներկայացնեն լիովին պատվաստված լինելու, ինչպես նաև երրորդ՝ բուստերային պատվաստումը ժամանակին ստացած լինելու ապացույց։


Փետրվարի 15-ից Ֆրանսիայում կորոնավիրուսի դեմ բուստերային պատվաստումը պետք է ստանան երկրորդ պատվաստումից առնվազն 4 ամիս անց։

bottom of page