Բնակիչը պատահաբար անջատել է ինտերնետը ամբողջ քաղաքում
Ֆրանսիացին պատահաբար անջատել է ինտերնետի հասանելիությունը Մեսանժ կոմունայի (Լանդի դեպարտամենտ) բոլոր բնակիչների համար, երբ փորձել է ինտերնետի հասանելիությունը սահմանափակել իր երեխաների համար։ Այս մասին հայտնել է Ռադիոհաճախականությունների ազգային գործակալությունը։ Պատճառը երկրում արգելված ազդանշանի «խափանումներն» են, գրում է 3dnews.ru-ն՝ հղում նելով Agence nationale des fréquences-ին։
Քաղաքի բնակիչներից մեկը համարել է, որ համավարակի ժամանակ իր երեխաները համացանցից եւ սոցիալական ցանցերից կախվածություն են ձեռք բերել։ Խնդրի լուծումը նա գտել է համացանցային ֆորումներից մեկում, որտեղ նրան խորհուրդ են տվել կապը «խափանող» միջոցներ գնել։ Տղամարդը գնել է դրանք եւ սկսել է ամեն գիշեր՝ ժամը 00։00-ից մինչեւ 03։00-ն միացնել: Արդյունքում, ազդանշանը խափանող սարքերը սահմանափակել են ոչ միայն ինտերնետի, այլեւ նաեւ բջջային կապի աշխատանքը։ Էֆեկտն այնքան մեծ է եղել, որ խաթարել է հարեւան գյուղի հաղորդակցությունը: Իշխանությունները հետաքննություն են անցկացրել եւ առգրավել են սարքավորումները:
Ֆրանսիայում արգելված է կապը խափանող սարքերի օգտագործումը։ Այժմ տղամարդուն սպառնում է մինչեւ 30 000 եվրո տուգանք կամ մինչեւ 6 ամսվա կալանք։ Գործը կքննի դատարանը։ Գործակալությունն արդեն խախտման արձանագրություն է կազմել եւ վերականգնողական աշխատանքների համար 450 եվրո է գանձել։