Ֆրանսիայում Ամանորի գիշերը այրվել է ավելի քան 870 ավտոմեքենա
Ֆրանսիայում Ամանորի գիշերը այրվել է ավելի քան 870 մեքենա։ Այդ մասին գրում են ֆրանսիական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենին։
Նշվում է, որ ուրբաթ լույս շաբաթ գիշերն այրված մեքենաների թիվը կազմել է 874։
Նախարարի տեղեկացրել է, որ մեկ գիշերվա ընթացքում Ֆրանսիայում բերման է ենթարկվել ավելի քան 440 մարդ, որոնցից մոտ 380-ը ձերբակալվել են։