Ախր որքա՞ն դեռ պետք է հանդուրժենք մեր տղերքի սպանությունները․ Գեղամ Նազարյան
Ադրբեջանը ղեկավարում է մի սովորական, ավելի ճիշտ մոլագար մարդասպան։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Ու ինչքան անճար պիտի լինես, որ չկարողանաս աշխարհին բացատրել, ասել, որ այդ չակերտավոր կիրթը իրականում մոլագար մարդասպան է։ Ինչքան անճար պիտի լինես, որ չբռնես այդ մարդասպանի ձեռքը։
Ախր որքա՞ն դեռ պետք է հանդուրժենք մեր տղերքի սպանությունները։ Հասկանո՞ւմ եք, 20 և 22 տարեկան տղերքի։
Որքա՞ն ասեմ՝ քանի դեռ մենք պարտության դեմքին չենք փոխել սա շարունակվելու է։ Որքա՞ն գոռամ, բղավեմ, ասեմ։ Տիեզերական օրենքներին դեմ չենք կարող գնալ։ Չենք կարող։ Իսկ Ալիևը Հաագայի դատարանում է սատկելու։ Քիչ մնաց»,- գրել է նա։