top of page

«Ծիծեռնակաբերդում բարձրանալու է Թուրքիայի դրոշն, իսկ ՀՀ բանակայինները հոտնկայս լսելու են Թուրքիայի օրհներգը». Տիգրան Քոչարյան


Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ծիծեռնակաբերդում հնչելու է Թուրքիայի օրհներգը և հայ զինվորականները ոտքի են կանգնելու դրա տակ։


Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունում չեն լինի հայ անվանի ըմբիշները, քանի որ այդ առաջնությունում պետք է հաղթի Թուրքիայի հավաքականը։


Ծիծեռնակաբերդ բլուրում, ՄՀՀ-ում բարձրանալու է Թուրքիայի դրոշը, հնչելու է օրհներգը, իսկ մասնակիցները, այդ թվում և ՀՀ բանակայինները, հոտնկայս այն լսելու են։


Ահա, այն ամենը, ինչ դուք ուզում էիք իմանայինք, թե ինչու բանակի գլխավոր ֆիզռուկ Արման Դավթյանը արգելել է մեր ուժեղագույն ըմբիշներին` մասնակցելու այս առաջնությանը։


Հայաստանը հյուրընկալելու է առաջնությունը նոյեմբերի 20–22–ին»:

bottom of page