top of page

Գերիների թեմայով հետաքննության հորջորջը պետական համակարգի կործանումն է․ Հակոբյան




«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


«Պետությունը պարտավոր է.


1. Ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը, կաշվից դուրս գալ, եթե կուզեք, գերության մեջ հայտնված իր քաղաքացիներին (անգամ զուտ նրա պատճառով, որ այդ մարդիկ քո ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ են) հայրենիք վերադարձնելու համար,


2. Կանխել գերության մեջ հայտնված անձանց խոշտանգումը, նաև գնալով ցանկացած դեպքի հետևից՝ միջազգային իրավական և քաղաքական ատյաններ, այլ պետությունյեր դիմելու, թեման անընդհատ թմբկահարելու միջոցով:


3. Եթե կա հետաքննության կարիք, թե ով ինչ հանգամանքբերում է հայտնվել գերության մեջ՝ դա իրականացնել առանց հանրայնացման, առնվազն մինչև այդ մարդկանց հետ բերելը:


Հետևաբար՝ գերության մեջ հայտնված անձանց թեմայով հետաքննելու մասին հորջորջելը, որպես կառավարության ղեկավարի առաջին արձագանք, ոչ այլ ինչ է քան պետական համակարգի և «Ապագայի» չընդհատվող կործանում»։






1/2311
bottom of page